Կարևոր իրադարձություններ

Եղեգնավանում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. կա զոհ

16 Հունվար, 2022 22:39
Եղեգնավանում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. կա զոհ

Հունվարի 16-ին, ժամը 19:02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Եղեգնավան գյուղի տարածքում գտնվող Կախանովի ջրանցքը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում:

Ուղևորներ Ս․ Ս․-ն (ծնված 1956 թ.) և Ռ․ Մ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և վարորդի դին:

 

Լրահոս

Դիտել ավելին