Կարևոր իրադարձություններ

21-ամյա երիտասարդը ցանկացել է վերջ տալ կյանքին, «որպեսզի միանա իր զոհված ընկերներին». ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը

16 Հունվար, 2022 15:52
21-ամյա երիտասարդը ցանկացել է վերջ տալ կյանքին, «որպեսզի միանա իր զոհված ընկերներին». ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ 

Ոստիկանները բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և անցնի անվտանգ վայր: Ի վերջո, նրանց հաջողվել է համոզել քաղաքացուն հետ բերել վտանգավոր եզրագծից: 

Աղբյուրի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, որը ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին