Կարևոր իրադարձություններ

Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին լարվածության բարձր մակարդակի մասին

16 Հունվար, 2022 14:22
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին լարվածության բարձր մակարդակի մասին

Ուկրաինայի հետ սահմանին լարվածությունը չափազանց բարձր է, ուստի Ռուսաստանը պնդում է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկներին ուղիղ պատասխան ստանան: Այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

Մոսկվան, նրա խոսքով, ցանկանում է շատ կոնկրետ պատասխան ստանալ իր շատ կոնկրետ առաջարկներին:

«Մենք շատ բարձր լարվածություն ունենք սահմանին։ Եվրոպայի այս մասում չափազանց շատ է լարվածությունը: Նման իրավիճակը չափազանց վտանգավոր է մեր մայրցամաքի համար»,- ասել է Պեսկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին