Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Հովունի գյուղում. այրվել են ավտոտնակի և հացատան տանիքների փայտե կառուցատարրերը

16 Հունվար, 2022 11:50
Հրդեհ Հովունի գյուղում. այրվել են ավտոտնակի և հացատան տանիքների փայտե կառուցատարրերը

Հունվարի 16-ին, ժամը 02:52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովունի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է ավտոտնակ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:34-ին, մարվել՝ 04:47-ին: Այրվել են ավտոտնակի և հացատան տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ):

 

 

Լրահոս

Դիտել ավելին