Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանի քաղաքապետարանին հարակից այգու մոտ․ տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

16 Հունվար, 2022 11:25
Ավտովթար Երևանի քաղաքապետարանին հարակից այգու մոտ․ տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

Հունվարի 16-ին, ժամը 03։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանին հարակից այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բեյրութի փողոցում՝ մանկական այգու մոտակայքում, բախվել են «Opel Astra» և «Mercedes-Benz S500»  (վարորդ` Դ․ Հ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և 3 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ․ Բ․-ն (ծնված 1988 թ․) մահացել է։

 

Լրահոս

Դիտել ավելին