Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Նոյեմբերյանում հնչել է կրակոց. կա վիրավոր

15 Հունվար, 2022 22:20
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Նոյեմբերյանում հնչել է կրակոց. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:35-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 36 հասցեում գող կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված հասցե է մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վ. Ազատյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մ. Բուդաղյանի գլխավորությամբ:  

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 03:10-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ, 25-ամյա Գոռ Ե.-ն, ցանկապատի վրայով մուտք է գործել Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 36 տան բնակիչ, 60-ամյա Հարություն Ղ.-ի տան պատշգամբ:  

Այդ ամենը նկատել է Հարություն Ղ.-ի աղջիկը, ով տեղեկացրել է հորը, վերջինս էլ հետապնդել է Գոռ Ե.-ին, ով պատշգամբից ցատկել է փողոց՝ փորձելով դիմել փախուստի, սակայն Հարություն Ղ.-ն իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող հրազենով մեկ անգամ կրակել է Գոռ Ե.-ի ուղղությամբ:   

Աղբյուրի տեղեկություններով, վերջինս կոնքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել:  

Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են Հարություն Ղ.-ին և հրազենով հանդերձ բերման են ենթարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին