Կարևոր իրադարձություններ

Փրկարարները դուրս են բերել բեռնատարները արգելափակումից

15 Հունվար, 2022 21:35
Փրկարարները դուրս են բերել բեռնատարները արգելափակումից

Հունվարի 15-ին, ժամը 10։37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին երկու կցորդիչով բեռնատարներ արգելափակել են ավտոճանապարհը՝ դարձնելով այն երկկողմանի փակ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 158-րդ կմ-ին «Iveko» (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1961 թ.) և «Volvo» (վարորդ՝ Ա․ Կ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի հետևանքով չեն կարողանում շարունակել ճանապարհը, արգելափակվել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն երկկողմանի փակ․ կան խցանված ավտոմեքենաներ:

Փրկարարները բեռնատարները դուրս են բերել արգելափակումից՝ ճանապարհը դարձնելով երկկողմանի երթևեկելի:

 

Լրահոս

Դիտել ավելին