Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539
    555

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Որոնումները Մարտունու շրջանում արդյունք չեն տվել. ԱՀ ԱԻՊԾ

15 Հունվար, 2022 20:07
Որոնումները Մարտունու շրջանում արդյունք չեն տվել. ԱՀ ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ հատվածներում։  Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։

Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Լրահոս

Դիտել ավելին