Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում անկարգությունների ընթացքում 225 մարդ է զոհվել

15 Հունվար, 2022 19:45
Ղազախստանում անկարգությունների ընթացքում 225 մարդ է զոհվել

Ղազախստանում անկարգությունների ընթացքում 225 մարդ է զոհվել, այդ թվում՝ 19 ուժայիններ: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազության քրեական հետապնդման ծառայության պետ Սերիկ Շալաբաևը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

«Դիահերձարաններ են բերվել 225 զոհ, այդ թվում 19 ոստիկան և զինծառայող»,- ասել է Շալաբաևը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում:

Շալաբաևը նաև հայտնել է, որ անկարգությունների ընթացքում տուժել է 4578 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին