Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539,5
    555,5

  • RUB

    6,21
    6,45

Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը. Լևոն Տեր-Պետրոսյան

15 Հունվար, 2022 18:05
Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը. Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur-ի հարցին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է.

1.Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը:

2.Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը:

3.Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են:

4.Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:

5.Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը:

Լրահոս

Դիտել ավելին