Կարևոր իրադարձություններ

«Beeline Armenia»-ի պարզաբանումը ինտերնետ կապի հասանելիության խնդիրների մասին

15 Հունվար, 2022 17:22
«Beeline Armenia»-ի պարզաբանումը ինտերնետ կապի հասանելիության խնդիրների մասին

 «Beeline Armenia» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում պարզաբանում է ինտերնետ կապի հասանելիության հետ կապված խնդիրները։

Պարզաբանման մեջ մասնավորապես նշված է․

«Այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ: Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից:

 
 

Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար»։

«Beeline Armenia» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին