Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի էներգետիկայի նախկին փոխնախարարը կալանավորվել է հեղուկ գազի գնի բարձրացման համար

15 Հունվար, 2022 16:18
Ղազախստանի էներգետիկայի նախկին փոխնախարարը կալանավորվել է հեղուկ գազի գնի բարձրացման համար

Ղազախստանի էներգետիկայի նախկին փոխնախարարը՝ Ժումաբայ Կարագաևին, կալանավորվել է հեղուկ գազի գնի բարձրացման համար։ «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ Նախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Մանգիստաուի շրջանի ֆինանսական մոնիտորինգի գործակալության տարածքային բաժնի հետաքննչական խումբը ձերբակալել է Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախկին փոխնախարար Ժումաբայ Կարագաևին, էլեկտրոնային առևտրի հարթակների ղեկավարներին և հեղուկ նավթային գների անհիմն բարձրացմանն առնչվող անձանց»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին