Կարևոր իրադարձություններ

Արամ Ա-ն շեշտեց Լիբանանի հայ համայնքում գործող կառույցների համագործակցության կարևորությունը

15 Հունվար, 2022 16:12
Արամ Ա-ն շեշտեց Լիբանանի հայ համայնքում գործող կառույցների համագործակցության կարևորությունը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Ուրբաթ, 14 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի շրջանային վարչութիւնը, գլխաւորութեամբ տոքթ. Աւետիս Տագէսեանի:

Հանդիպման ընթացքին արծարծուեցան Լիբանանի ներկայ կացութեան առնչուած հարցեր, որոնց գծով Նորին Սրբութիւնը շեշտեց Լիբանանի հայ համայնքէն ներս գործող կառոյցներուն համագործակցութեան կարեւորութիւնը, ինչպէս նաեւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան ներքին միութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը։

Այս առիթով նաեւ անդրադարձ կատարուեցաւ Վեհափառ Հայրապետին հռչակած Սփիւռքի Տարուան աշխատանքներուն եւ ծրագիրներուն»։

 

Լրահոս

Դիտել ավելին