Կարևոր իրադարձություններ

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ

15 Հունվար, 2022 15:32
Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին  ընկել է Երևանյան լիճը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ

Հունվարի 15-ին, ժամը 11:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Դ․ Դ․-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել լճից, տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել։

 

Լրահոս

Դիտել ավելին