Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

15 Հունվար, 2022 15:10
Գնել Սանոսյանը Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին կարճ ժամանակում բավական արդյունավետ աշխատանքի, մարզային խնդիրներին արագ լուծումներ տալու համար:

 

Ապա Սանոսյանը շնորհավորել է Սերգեյ Մովսիսյանին և հաջողություններ մաղթել: Նախարարը նշել, որ վերջինս, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին և շատ արագ կլծվի այդ խնդիրների լուծմանը, քանի որ մարզի առաջ բավական հավակնոտ ծրագրեր են դրված:

Արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ևս շնորհակալություն է հայտնել աշխատակազմին կարճ, բայց արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին:

 

Սերգեյ Մովսիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը մարզի կառավարումն իրեն վստահելու համար: Նորանշանակ մարզպետը նշել է, որ Ռազմիկ Պետրոսյանը բավական բարձր նշաձող է սահմանել և ինքը կանի առավելագույնը՝ կառավարության, քաղաքական թիմի և ժողովրդի սպասումներն արդարացնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին