Կարևոր իրադարձություններ

Արտակ Բեգլարյանն ու Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

15 Հունվար, 2022 14:23
Արտակ Բեգլարյանն ու Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը, ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները:

Արցախի պետական նախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության առաջնահերթությունները և բնակչության իրավունքները անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել:

Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին