Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    485,5

  • EUR

    542,5
    558,5

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Ուրցաձորի նախկին գյուղապետի տղան Նիվայով հարվածել է ոստիկանապետի տեղակալի Toyota-ին

15 Հունվար, 2022 13:41
Ուրցաձորի նախկին գյուղապետի տղան Նիվայով հարվածել է ոստիկանապետի տեղակալի Toyota-ին

Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի 58 PP 999 համարանիշի ավտոմեքենան Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցում՝ Ուրցաձորի գյուղապետարանի և դպրոցի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota Corolla մակնիշի 040 II 04 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, բարեբախտաբար վիրավորներ չկան։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։  

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, Վեդու քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և Վեդու քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Անտանոսյանի գլխավորությամբ։ 

Աղբյուրի հաղորդմամբ, Toyota Corolla-ն հաշվառված է ոստիկանության Արարատի մարզային վարչության հաշվեկշռում և այն սպասարկում է ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հայկ Ստեփանյանին, իսկ Նիվան վարել է Ուրցաձոր գյուղի նախկին գուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը, ով և նրա հետ գտնվող ևս 1 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։  

Նիվայում հայտնաբերվել է զենք-զինամթերք։ Տեղի ունեցածը ավտովթար է, թե այլ հանցագործություն, կպարզվի նախաքննության ընթացքում, որը վարում է Արարատի մարզային քննչական վարչությունը։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Դիտել ավելին