Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    461

  • EUR

    462,5
    480,5

  • RUB

    6,08
    7,58

Կարևոր իրադարձություններ

«Օմիկրոն»-ի տարածման դեմ պայքարում կառավարությունը դիմում է նոր քայլերի․ Ջո Բայդեն (տեսանյութ)

15 Հունվար, 2022 11:56
«Օմիկրոն»-ի  տարածման դեմ պայքարում կառավարությունը դիմում է նոր քայլերի․ Ջո Բայդեն (տեսանյութ)

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսի օմիկրոն ենթատեսակի տարածման դեմ պայքարում կառավարությունը դիմում է նոր քայլերի: Այս մասին գրում է  «Ամերիկայի ձայն»-ը:

Ըստ նրա, ամերիկացիները կստանան անվճար դիմակներ և ևս 500 միլիոն անվճար տնային թեստային փաթեթներ` դրանց ընդհանուր թիվը հասցնելով 1 միլիարդի: Բժշկական ապահովագրություններ ունեցող անձինք, ըստ Բայդենի, կարող են փոխհատուցվել ամսական ութ թեստավորման համար:

Սակայն հիվանդության դեմ գլխավոր պայքարի ձեւը մնում է պատվաստումը: Այս մասին նորից է հայտարարում ԱՄՆ-ի նախագահը, հիշեցնում նաեւ երրորդ չափաբաժնի կարեւորության մասին:

Կորոնավիրուսային հիվանդության տարածման ներկա արագությունը կապված է omicron ենթատեսակի հետ: Չնայած այն հիմնականում հարուցում է հիվանդության ավելի մեղմ տեսակ, արագ տարածման արդյունքում հոսպիտալացումների թիվը հասել է ռեկորդային մակարդակի:

Առողջապահության բնագավառի մասնագետները վստահեցնում են, որ պատվաստումների ցածր մակարդակի պատճառով վիրուսը ստանում է բազմանալու եւ նոր ենթատեսակներ առաջ բերելու հնարավորություն: Ինչպես օրինակ ONE Campaign ծրագրի ղեկավար Թոմ Հարթն է ասում. «Եթե հիվանդությունը վերահսկվի Միացյալ Նահանգներում և չվերահսկվի մոլորակի մյուս կեսում, առաջ կգան կորոնավիուսի այլ տարատեսակներ: Եվ ամեն անգամ նոր ենթատեսակի ի հայտ գալուց հետո պարզապես պիտի խնդրենք Աստծոն, որ այն ավելի վտանգավոր ու ավելի մահաբեր չլինի»:

Չնայած ԱՄՆ-ի վարչակազմի կողմից կիրառվող ջանքերին, COVID-ի յուրաքանչյուր չորս թեստից մեկն այժմ դրական է ցույց տալիս:

Բայդենի վարչակազմը խոստացել է այս տարի աշխարհին նվիրաբերել 1 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ, եւ հորդորել է հարուստ մյուս երկրներին մեծացնել իրենց պատվաստանյութերի նվիրաբերումների ծավալը:

Չէ որ, ասում են բժիշկները, համավարակը կավարտվի, եթե աշխարհում բոլորն ունենան դրանից պաշտպանվելու հնարավորություն:

 

Լրահոս

Դիտել ավելին