Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի 1-ին փողոցում

15 Հունվար, 2022 11:23
Հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի 1-ին փողոցում

Հունվարի 15-ին, ժամը 07։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող երկհարկանի ոչ բնակելի շինության ներսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։20-ին, մարվել՝ 09։02-ին: Այրվել են մոտ 50 հակ անասնակեր և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 7 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին