Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

15 Հունվար, 2022 09:43
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի  15-ին երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում`

Հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Հունվարի 15-ի գիշերը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 14-17-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

 

Լրահոս

Դիտել ավելին