Կարևոր իրադարձություններ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

15 Հունվար, 2022 08:05
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Շիրակի մարզի Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք ավտոճանապարհը 9-րդ կմ (խցանման պատճառով) ավտոճանապարհները փակ են բքի պատճառով։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ կցորդիչով բեռնատարների համար անհրաժաեշտ է կիրառել անվաշղթաներ։

Դժվարանցանելի են նաև Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների (բուք է) միջհամայնքային ավտոճանապարհները։

Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

 

Լրահոս

Դիտել ավելին