Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    541
    557

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնում և Երեխայի, ընտանիքի ծառայությունների երկրորդ կենտրոնի բացում Արմավիրի մարզում

15 Հունվար, 2022 00:23
ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնում և Երեխայի, ընտանիքի ծառայությունների երկրորդ կենտրոնի բացում Արմավիրի մարզում

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել է, որ ծանոթ է դեռևս 2008 թվականից Արմավիրի մարզի, մասնավորապես՝ Բաղրամյանի տարածաշրջանի համայնքներում հիմնադրամի կողմից կրթության, առողջապահության, երեխայի և ընտանիքի աջակցության, տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների վերականգնման և վերանորոգման ուղղությամբ իրականացված ծրագրերին: Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի տնօրինությանը մարզի ազգաբնակչության կենսամակարդակի բարելավման գործում ունեցած ներդրման համար և կարևորել նոր ծրագրերի շուրջ շարունակվող համագործակցությունը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ COAF-ի գործադիր տնօրենը մարզպետին է ներկայացրել հիմնադրամի և մարզպետարանի միջև 2021 թվականին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Արմավիր խոշորացված համայնքի կազմում գտնվող Մյասնիկյան բնակավայրում ՍՄԱՐԹ կենտրոնի (համալիրի) հիմնման ծրագրին վերաբերող մանրամասներ և հայտնել Բաղրամյան խոշորացված համայնքի որևէ բնակավայրում Երեխայի, ընտանիքի ծառայությունների կենտրոն (ԵԸԾ) բացելու մտադրության մասին:

Նախ նշվել է, որ գյուղական համայնքի զարգացման 21-րդ դարի ժամանակակից ՍՄԱՐԹ համալիրի կառուցման համար նախատեսվում է միջազգային ճարտարապետական մրցույթ: Համալիրը կընդգրկի ավելի քան 30 հա տարածք, որի կազմում մասնավորապես կգործեն ՍՄԱՐԹ կենտրոնը, միջազգային կոնֆերանս սրահը, հյուրանոցային և սպորտային համալիրները, նորարարական լուծումներով գյուղատնտեսական այգին, տնկարանը, առողջապահական և այլ ծառայություններ: Ծրագիրն իր տեսակի մեջ աննախադեպ է կինելի ենթակառուցվածքների և ներդրումային ֆոնդի առումով: Այնուհետև անդրադարձ է եղել մարզում երկրորդ ԵԸԾ-ի բացման ծրագրին, քննարկվել են բնակավայրի ընտրությանը, համապատասխան տարածքի տրամադրմանը և ընդհանուր ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնել COAF-ի տնօրինությանն Արմավիրի մարզի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի համար և պատրաստակամությունը՝ դրանց իրագործմանն աջակցելու հարցում:

Լրահոս

Դիտել ավելին