Կարևոր իրադարձություններ

Մոտ 600 հակ անասնակեր է այրվել Հացավան գյուղի սկզբնամասում

14 Հունվար, 2022 23:53
Մոտ 600 հակ անասնակեր է այրվել Հացավան գյուղի սկզբնամասում

Հունվարի 14-ին, ժամը 13:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի սկզբնամասում՝ ֆերմայի տարածքում, այրվում է պահեստավորած անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին