Կարևոր իրադարձություններ

Որոշ ավտոճանապարհներ փակ են բքի պատճառով․ ԱԻՆ

14 Հունվար, 2022 22:52
Որոշ ավտոճանապարհներ փակ են բքի պատճառով․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները փակ են բքի պատճառով։

Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում), Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի (բուք է) միջհամայնքային ավտոճանապարհները։

Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին