Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին․ վիրավորների վիճակը գնահատվել է միջին ծանրության

14 Հունվար, 2022 22:18
Ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին․ վիրավորների վիճակը գնահատվել է միջին ծանրության

Հունվարի 14-ին, ժամը 16:11-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 154-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.) մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ ուղևորներ Յ. Կ.-ն (ծնված 1954 թ.) և Ջ. Կ.-ն (ծնված 1959 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարներն ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել և ավտոքարշակին են մոտեցրել ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին