Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն․ ՊՆ

14 Հունվար, 2022 21:40
Տեղի է ունեցել  ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն․ ՊՆ

Հունվարի 14-ը Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է:
«Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել և Ազգային հերոսին հարգանքի տուրք են մատուցել

հարազատները, մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական

հաստատությունների կուրսանտներ։ Տեղի է ունեցել հերոսի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։

Վահագն Ասատրյանը մարմնավորում էր իսկական հայ սպայի տեսակն ու կերպարը։ Հայրենիքի 

պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, 

մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար

 Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոս բարձրագույն կոչման:

 

Լրահոս

Դիտել ավելին