Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը Քըլըչ-Ռուբինյան հանդիպման վերաբերյալ

14 Հունվար, 2022 21:18
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը Քըլըչ-Ռուբինյան հանդիպման վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Քըլըչի և Ռուբինյանի՝ Մոսկվայում կայացած հանդիպման մասին հայտարարություն է տարածել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Թուրքիայի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը և ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպել են: 

Դրական և կառուցողական մթնոլորտում անցած առաջ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնության են եկել լիարժեք կարգավորման հասնելու նպատակով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ:

Հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպման տեղը և ժամանակը կհստակեցվի հաջորդիվ  դիվանագիտական խողովակների միջոցով»:

 

Լրահոս

Դիտել ավելին