Հունվարի 14-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 ուսումնական տարվա մարտական պատրաստության և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի լրատվական ծառայությունից։
Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է իրականացված աշխատանքները, ընդգծել արձանագրված բացթողումները շտկելու անհրաժեշտությունը: Ըստ ուղղությունների` ներկայացվել են նաև ընթացիկ խնդիրներն ու ուսումնական տարվա ընթացքում պլանավորած կարևորագույն միջոցառումները, քննարկվել առկա խնդիրների լուծման տարբերակները:
Միջոցառման ավարտին զորամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները: