Կարևոր իրադարձություններ

ԱԺ արտահերթ նիստ հունվարի 17-ին․ կքննարկվի 25 հարց

14 Հունվար, 2022 19:47
ԱԺ արտահերթ նիստ հունվարի 17-ին․ կքննարկվի 25 հարց

Հունվարի 14-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի պաշտոնական կայքից։

Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց:

Լրացում է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի 010-Լ որոշման մեջ, որով ստեղծվում է Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ:
 

 

Լրահոս

Դիտել ավելին