Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    541
    557

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա

14 Հունվար, 2022 19:22
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա

Հունվարի 14-ին, ժամը 13։36-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 155-րդ կմ-ին «DAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:

Տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի 159-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով ևս կան կուտակված ավտոմեքենաներ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (տրակտոր) արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա (50 քաղաքացի)․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

Լրահոս

Դիտել ավելին