Կարևոր իրադարձություններ

Քննարկման ենք ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը․ Անդրեասյան

14 Հունվար, 2022 19:08
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Քննարկման ենք ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը․ Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրային քննարկման ենք ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը։

Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը։

Վկայականների և ատեստատների առաջարկվող տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին