ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները սույն թվականի հունվարի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Կենտրոն, Նոր-Նորք և Ավան, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող ընդհանուր թվով 243։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։
Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման ընդհանուր 24 դեպք։
Հայտնաբերված բոլոր խախտումների հիմքով կազվել են վարչական արձանագրություններ։