Կարևոր իրադարձություններ

Վերսկսվել են աճյունների որոնողական աշխատանքները․ ԱՀ ԱԻՊԾ

14 Հունվար, 2022 18:33
Վերսկսվել են աճյունների որոնողական աշխատանքները․ ԱՀ ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրությունից։

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։

Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

 

Լրահոս

Դիտել ավելին