Կարևոր իրադարձություններ

Լավրովը Վրաստանին առաջարկել է միանալ Անդրկովկասի «3 + 3» ձևաչափին

14 Հունվար, 2022 14:11
Լավրովը Վրաստանին առաջարկել է միանալ Անդրկովկասի «3 + 3» ձևաչափին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Վրաստանը կարող է միանալ Անդրկովկասի վերաբերյալ «3 + 3» ձևաչափին (Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան)։ Այս մասին նա ասել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այս քննարկման առաջին իսկ օրերից և Մոսկվայում կայանալիք հանդիպմանը նախապատրաստվելիս եկել ենք այն եզրահանգմանը, որ մեր վրացի հարևանները նույնպես պետք է ներգրավվեն այս գործընթացում՝ ելնելով այն փաստից, որ որքան շատ լինեն հաղորդակցության հնարավորությունները, այնքան ավելի լավ կլինի խնդիրների լուծումը։ »,- ասել է նա։

«Երեք գումարած երեք» ձևաչափով մեկնարկած գործընթացները, իմ կարծիքով, շատ ավելի նշանակալից են, քանի որ այս ձևաչափով քննարկվում են ողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարները»,- հավելեց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին