Կարևոր իրադարձություններ

41-ամյա մի բնակիչը համագյուղացու տնից գողացել է թանկարժեք իրերով լի չհրկիզվող պահարանը (տեսանյութ)

14 Հունվար, 2022 13:39
41-ամյա մի բնակիչը համագյուղացու տնից գողացել է թանկարժեք իրերով լի չհրկիզվող պահարանը (տեսանյութ)

Հունվարի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղի մի տնից գողություն են արել։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան 2-րդ հարկի պատուհանը, ննջարանի պահարանից գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ փող և թանկարժեք իրեր էեն եղել:

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ Կոտայքի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկել, որոնց արդյունքում տեղեկություններ են ստացել, որ բնակարանային գությունն արել է նույն գյուղի 41-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Գողոնը հայտնաբերվել է։ Հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարանը:

41-ամյա տղամարդը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին