Կարևոր իրադարձություններ

Այսօր լրանում է Բաքվի ջարդերի 32-րդ տարելիցը

14 Հունվար, 2022 11:45
Այսօր լրանում է Բաքվի ջարդերի 32-րդ տարելիցը

Այսօր լրանում է Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցը։  1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում բազմահազարանոց հանրահավաքից հետո ադրբեջանական ամբոխը՝ խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարանները և սկսեց ծեծել ու բռնություն գործադրել հայերի նկատմամբ, դուրս նետել նրանց պատուհաններից, սպանել։

Ջարդերին աջակցել են Ադրբեջանի իրավապահ մարմինները, իսկ կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները տրամադրել են հայերի բնակարանների հասցեները, շտապ օգնության բժիշկները հայերի մահը վերագրել են տարբեր հիվանդությունների։

Ջարդերը շարունակվել են 6 օր։ Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ 1990 թվականի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն. շուրջ 250 հազար հայ տեղահանվել, շատերն էլ անհետ կորել են։ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով՝ կատարվածի համար մեղադրել են, այսպես կոչված, «խուլիգանական տարրերին»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին