Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված

14 Հունվար, 2022 10:38
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված

Հունվարի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի վերաքննիչ բողոքը։ Մանթաշյանը կմնա կալանավորված։

Հիշեցնենք՝ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

 

Լրահոս

Դիտել ավելին