Կարևոր իրադարձություններ

Արգելափակումից դուրս է բերվել 27 ավտոմեքենա

14 Հունվար, 2022 00:21
Արգելափակումից դուրս է բերվել 27 ավտոմեքենա

Հունվարի 11-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Հարթավան և Երնջատափ գյուղերում, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Սոլակ գյուղում, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն, Շիրակի մարզի Աշոցք գյուղերում, Սալուտ-Վարդաղբյուր, Վարդաղբյուր-Մուսայելյան, Երևան-Մեղրի, Ամասիա-Բերդաշեն և Գետափ-Մարտունի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 ավտոմեքենա և 72 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին