Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի նախկին մարզպետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

13 Հունվար, 2022 23:32
Արագածոտնի նախկին մարզպետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Աշխատանքային հինգշաբթին Արագածոտնի մարզպետարանում ամփոփվեց նիստով, որում Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին։

Ռազմիկ Պետրոսյանը շնորհավորեց ու արգասաբեր աշխատանք մաղթեց Սերգեյ Մովսիսյանին։

Նորանշանակ մարզպետն իր ելույթում նշեց․

«Պարոն Պետրոսյան, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ փոխարինելը ։Դուք այս գործում նշաձող եք սահմանել՝ լավագույնս ղեկավարելով մարզը։ Ձեզ փոխարինելը մեծ պատասխանատվություն է»։

Նիստի երկրորդ հատվածում փոխմարզպետների, գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականների և օգնականների մասնակցությամբ վարչության պետերն ու բաժնի ղեկավարները ներկայացրին ընթացիկ աշխատանքները։

 

Լրահոս

Դիտել ավելին