Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ

13 Հունվար, 2022 21:55
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ընթրիքին մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի բանկային համակարգը կարողացել է հստակ քաղաքականությամբ հաղթահարել փորձություններն և պահպանել կայուն գործունեությունը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ բանկային համակարգի շարունակական զարգացումը կնպաստի երկրի տնտեսության հետագա առաջընթացին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բանկային ոլորտի հետագա զարգացման, կառավարության գործունեության առաջնահերթությունների իրականացման շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին