Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    452
    464

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,75
    8,1

Կարևոր իրադարձություններ

Մասիս գյուղում այրվել է տնակ․կա վիրավոր

13 Հունվար, 2022 21:49
Մասիս գյուղում այրվել է տնակ․կա վիրավոր

Հունվարի 13-ին, ժամը 16։12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս գյուղում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել` 16:50-ին: Այրվել է տնակ (մոտ 15 քմ)՝ գույքով։ Հրդեհի հետևանքով Հ․ Ա․-ն (ծնված 2004 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ:

 

Լրահոս

Դիտել ավելին