Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին

13 Հունվար, 2022 20:34
Իսպանիայում ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Ավետիսյանն ու Իսպանիայի թագավորն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, կարևորել դրանց հետագա զարգացումը, ինչպես նաև՝ բարձր գնահատել Իսպանիայում բնակվող հայ համայնքի դերը մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու գործում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին