Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնվկել Ֆիոլետովո գյուղի 1-ին փողոցի տներից մեկում

13 Հունվար, 2022 19:49
Հրդեհ է բռնվկել Ֆիոլետովո գյուղի 1-ին փողոցի տներից մեկում

Հունվարի 13-ին, ժամը 15:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆիոլետովո գյուղի 1-ին փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել ՝ 16։54-ին։ Այրվել են տունը՝ գույքով (մոտ 24 քմ), և տանիքը (մոտ 5 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին