Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին

13 Հունվար, 2022 18:55
Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին  ներկայացրեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին
Աշխատանքային հինգշաբթին Արագածոտնի մարզպետարանում ամփոփվել է նիստով, որում Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին։
 
Ռազմիկ Պետրոսյանը շնորհավորել է ու արգասաբեր աշխատանք մաղթել Սերգեյ Մովսիսյանին։
 
Նորանշանակ մարզպետն իր ելույթում նշել է․
 
«Պարո՛ն Պետրոսյան, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ փոխարինելը։ Դուք այս գործում նշաձող եք սահմանել՝ լավագույնս ղեկավարելով մարզը։ Ձեզ փոխարինելը մեծ պատասխանատվություն է»։
 
 

Լրահոս

Դիտել ավելին