Կարևոր իրադարձություններ

QR կոդը ամբողջական տեղեկատվություն է պարունակում․ նոր սարքավորումներ գնելու կարիք չի լինի

13 Հունվար, 2022 15:39
QR կոդը ամբողջական տեղեկատվություն է պարունակում․ նոր սարքավորումներ գնելու կարիք չի լինի

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը նշեց, որ տեսչական մարմինը նույն խստացված ռեժիմով պետք է իրականացնի ստուգայցերը։

Հիմնական սուբյեկտները պետք է լինեն հանրային սննդի օբյեկտները, գրադարանները, մշակույթի օջախները, թանգարանները, մարզասրահները, այսինքն՝ բոլոր այն ոլորտները, որոնք սահմանված են առողջապահության նախարարի հրամանով:

«Կազմակերպություններն այցելուների պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստավորված լինելը ստուգելու համար սարքավորումներ ձեռք բերելու կարիք չեն ունենա, քանի որ ամբողջ տեղեկատվությունը ներկայացված է համապատասխան հավելվածում կամ թղթային տարբերակում, որտեղ առկա QR կոդը ամբողջական տեղեկատվություն է պարունակում:Կարծում եմ, որ չի լինի նույնականացման վտանգ»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին