Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը նշեց, որ տեսչական մարմինը նույն խստացված ռեժիմով պետք է իրականացնի ստուգայցերը։
Հիմնական սուբյեկտները պետք է լինեն հանրային սննդի օբյեկտները, գրադարանները, մշակույթի օջախները, թանգարանները, մարզասրահները, այսինքն՝ բոլոր այն ոլորտները, որոնք սահմանված են առողջապահության նախարարի հրամանով:
«Կազմակերպություններն այցելուների պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստավորված լինելը ստուգելու համար սարքավորումներ ձեռք բերելու կարիք չեն ունենա, քանի որ ամբողջ տեղեկատվությունը ներկայացված է համապատասխան հավելվածում կամ թղթային տարբերակում, որտեղ առկա QR կոդը ամբողջական տեղեկատվություն է պարունակում:Կարծում եմ, որ չի լինի նույնականացման վտանգ»,- ասաց նա: