Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքիին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Փրայսին և Վերն Բյուքենանին:
1) ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքիին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախյան հակամարտությանը վերաբերող գործընթացներում հայանպաստ գործունեության, ինչպես նաեւ Արցախի անկախության ճանաչմանը նպաստելու համար պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով,
2) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Փրայսին եւ Վերն Բյուքենանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ «House Democracy Partnership» հանձնախմբի միջեւ ակտիվ համագործակցության հաստատման համար պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով»,- նշված է կարգադրության մեջ: