Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    485,5

  • EUR

    542,5
    558,5

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հայտնաբերված միջազգային մակարդակով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին էքստրադիցիայի ենթարկվեց (տեսանյութ)

13 Հունվար, 2022 14:12
Հայաստանում հայտնաբերված միջազգային մակարդակով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին էքստրադիցիայի ենթարկվեց (տեսանյութ)

2021 թվականի օգոստոսի 17-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ-ում ոստիկանության Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների հետ, Ջրաշեն գյուղում հայտնաբերել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման էին ենթարկել ԱՄՆ 43-ամյա մի քաղաքացու:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նա միջազգային մակարդակով հետախուզվում էր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի քրեական օրենսգրքի` երեխայի բռնաբարություն, երեխայի հետ շարունակական սեռական հարաբերություն և անառակաբարո գործողություններ, անչափահասների կոռուպցիա հոդվածների հատկանիշներով։

Խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր:

Հունվարի 10-ին, ինչպես ՀՀ ոստիկանության և Գլխավոր դատախազության, այնպես էլ ԱՄՆ մի շարք իրավապահ մարմինների ներկայացուցիչների, նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ հետախուզվողն էքստրադիցիայի ենթարկվեց ԱՄՆ:

Լրահոս

Դիտել ավելին