Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահի պարտականությունները 4 օրով կկատարի Հակոբ Արշակյանը

13 Հունվար, 2022 12:49
ԱԺ նախագահի պարտականությունները 4 օրով կկատարի Հակոբ Արշակյանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ նախագահի պարտականությունների կատարումը 4 օրով կստանձնի Հակոբ Արշակյանը:

Համապատասխան կարգադրության մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. 2022 թվականի հունվարի 17-20-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին