Կարևոր իրադարձություններ

Թաղավարդում Ադրբեջանի կողմից ազգային ատելության շարժառիթով կատարված գործերը վարույթ են ընդունվել

13 Հունվար, 2022 12:19
Թաղավարդում Ադրբեջանի կողմից ազգային ատելության շարժառիթով կատարված գործերը վարույթ են ընդունվել

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ 2021թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17:00-ի և ժամը 17:30-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքում բնակվող 1968թ. և  1979թ. ծնված բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը։ 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին